Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը մանիպուլյատիվ և հիմնազուրկ հայտարարություններ է արել. Գոռ Աբրահամյան

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արված հայտարարություններին:

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արվել են դատարանում քննության առարկա հանդիսացող բողոքների առարկային չվերաբերող, մանիպուլյատիվ և դատախազության գործունեությունը հեղինակազրկելուն միտված հիմնազուրկ հայտարարություններ:

Միհրան Պողոսյանը, դատախազությանը «մեղադրելով» ազնիվ չգտնվելու մեջ, մասնավորապես, հայտարարել է, թե դատախազ Կարեն Բիշարյանը 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունենալով նշել է, որ քրեական գործով ամեն ինչ կարգին է, իսկ Հանրապետության նախկին Նախագահներին հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայում է՝ լրատվամիջոցներին հետագայում տված հարցազրույցներում գործի շրջադարձը կապելով դրանում ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հայտնվելով, որոնք գործում հայտնվել են մայիսյան հայտի իրադարձություններից հետո՝ այն դեպքում, երբ այդ հրամանը հրապարակելու համար դեռևս 2010թ. երկու անձ դատապարտվել է, իսկ մեղադրանքն էլ պաշտպանել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազը:

Չնայած, որ այս հարցի վերաբերյալ լրատվության միջոցներին տրված հարցազրույցներում մեր կողմից քանիցս տրվել են շատ պարզ և ընկալելի մեկնաբանություններ, այդուհանդերձ, հարցի շահարկման փորձ կատարելու փաստով պայմանավորված, ստիպված ենք հերթական անգամ բացատրել հետևյալը:

1. 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քննվող քրեական գործով այդ իրադարձությունների հանգամնանքների մասին հավաքված փաստական տվյալները տրամագծորեն տարբերվել են ներկայումս անջատված քրեական գործում առկա փաստական տվյալներից:

2. Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս դատախազ Կարեն Բիշարյանի, գործի նյութերի գնահատմամբ իրավացիորեն կարծիք է հայտնել, որ երկու Նախագահներին հարցաքննելու ահնրաժեշտությունը բացակայում է, քանզի նման անհրաժեշտության մասին վկայող փաստական տվյալներ գործով հավաքված չեն եղել:

3. Դատախազ Կարեն Բիշարյանն Ազգային ժողովի իր ելույթում ամենևին էլ չի բացառել քննության ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում Նախագահներին հարցաքննելու հնարավորությունը:

4. Ակնհայտ է, որ գործում չկար թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը: Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացված հարցադրումները ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դրանցից անմիջապես հետո 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ներգրավման մասին փաստահավաք խմբի զեկույցը հենց ՀՀ գլխավցոր դատախազի կողմից է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրա շուրջ քննություն կատարելու համար, որի շրջանակներում հիշյալ հրամանը առաջին անգամ ամբողջությամբ գաղտնազերծվել է և պարզվել են դրանում պարունակվող՝ գործի համար էական նշանակություն ունեցող տվյալները: Հետևաբար այդ փաստական տվյալները գործում հայտնվել են մինչև պաշտպանի կողմից նշված՝ 2018թ. մայիսյան հայտնի իրադարձությունները:

5. Պաշտպան Միհրան Պողոսյանի վկայակոչած 2010թ. դատավճռով անձինք դատական քննության արագացված կարգի կիրառմամբ դատապարտվել են ոչ թե թիվ 0038 հույժ գաղտնի հրամանն ամբողջությամբ, այլ դրա քաղվածքի պատճենը հրապարակելու համար, իսկ այդ քաղվածքի պատճենում չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք ինքնին այսօրվա գործով կատարված իրավական հետևանքների հիմք կհանդիսանային:

Հուսալով, որ այլևս առիթ չենք ունանա այս հարցերին անդրադառնալու՝ միաժամանակ հարգարժան փաստաբանին հորդորում ենք պաշտպանական մարտավարությունը կառուցել բացառապես մասնագիտական դաշտում՝ քննության առարկա հանդիսացող հանգամանքների շուրջ ըստ էության փաստարկումներ բերելով, ինչն առավել օգտակար է վստահորդի համար, քան դատավարական հակառակորդներին մանիպուլյատիվ հնարքներով վարկաբեկելու անհաջող փորձերը»,- գրել է Աբրահամյանը: