Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել
Քաղաքականություն
21.06.2019 | 16:03Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց: Այս մասին քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արված բրիֆինգի ընթացքում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն. գրում է aliq.ge-ն:
Նրա խոսքով, Իրակլի Կոբախիձեն որոշել է հրաժարական տալ, ելնելով ժողովրդի առջև պատասխանատվությունից:
Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Կոբախիձեին փոխարինող թեկնածուն իշխող կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն է: