Ձեր պաշտոնավարման ընթացքում փորձե՞լ եք դատավորներից գոնե բացատրություն պահանջել Մարտի 1-ի որոշումների համար․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։

ԲԴԽ անդամի թեկնածուին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարցրեց․ «Դուք արդարադատության փոխնախարար եք եղել 2015թ.-ից, այսինքն՝ եղել եք Դավիթ Հարությունյանի տեղակալը: Մարտի 1-ից հետո դատարանների որոշ որոշումներ հանրությունը որակել է ապօրինի: Ձեր պաշտոնավարման ընթացքում փորձե՞լ եք դատավորներից գոնե բացատրություն պահանջել այդ որոշումների համար կամ չեք զրուցե՞լ Դավիթ Հարությունյանի հետ»։

Ի պատասխան Վիգեն Քոչարյանը նշեց․ «Ոչ, ասեմ՝ ինչո՞ւ: Իմ լիազորությունները սահմանված են համապատասխան օրենսդրական ակտերով, և դատարանների միջամտության որևէ գործողություն՝ ի դեմս ինձ կամ նախարարի, կհամարվեր իշխանության տարանջատման սկզբունքի խախտում: Միակ հնարավորությունը նախարարի կողմից համապատասխան խախտման վերաբերյալ դիմում ներկայացնելն է: Ես այդ խնդիրներով ոչ անցյալում և ոչ ներկայում չեմ զբաղվել: Այդ որոշումներին, որոնք բացասական են ընդունվել հանրության շրջանում, միջամտելու հնարավորություն չեմ ունեցել։ Իսկ Դավիթ Հարությունյանի հետ զրուցել եմ, բայց զրույցի մանրամասները հանրայնացնելը էթիկայի նորմերին չի համապատասխանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։