Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մինսկում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը:

«Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, այդ թվում՝ թվային նախագծերի կառավարմանը, ԵԱՏՄ տարածքում ոսկերչական արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագրին և որոշ ապրանքների պիտակավորմանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Թվային ծառայություն. ԵԱՏՄ հուսալի կոնտրագենտ» նախագիծը: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված էին ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների, ԵԱՏՄ տարածքում ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի վերաբերյալ քննարկումները:

Օրակարգում էր ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների՝ որպես վարորդ անարգել աշխատանքային գործունեության վերաբերյալ համաձայնագրի մշակման ընթացքը:

ԵԱՏՀ խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի նկատմամբ ակցիզների ներդաշնակեցման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: