«Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից». Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը հունիսի 20-ին մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանության կողմի վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խաթարելուն:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու: Որոշման մասին կհայտարարվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին: Այս որոշումն առաջացրել է Քոչարյանի պաշտպանների զայրույթը: Այսօր հրավիրված ասուլիսում Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատավորի այդ քայլը պլանավորված գործողություն էր:

«Նախապես որոշված էր, որ դատավորը մի քանի անգամ հարցերը կուղղի կոլեգայիս՝ Հովհաննես Խուդոյանին, Դուք այս եք անելու՞, թե՞ այն եք անելու: Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից, բայց այդ լկտիությունը տեղի ունեցավ: Նա նախապես էր պատրաստել այդ գործընթացը»,- պնդեց Ռուբեն Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան