Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Լուրեր

03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
Բոլորը

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման. գրում է ermenihaber-ը:

Արատ Դինքը մեղադրվում է ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության նպատակով։

Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստին ներկա են եղել Արատ Դինքն ու նրա փաստաբանները։ Դինքի փաստաբանները նշել են, որ դատարանը անկախ և անկողմնակալ չէ, գործով վճիռն արդեն նախապես կայացված է, հետևաբար նրանք պահանջել են, որպեսզի գործով դատավորները ինքնաբացարկ հայտարարեն։ Միևնույն ժամանակ փաստաբանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ այդ պահանջը մերժվելու դեպքում՝ գործը միացնել նույն մեղադրանքով հարուցված մյուս գործերի հետ։

Դատարանը դատավորների ինքնաբացարկի պահանջը համարել է անհիմն, արդարացման պահանջի մասով սահմանել է, որ միայն դատավարությամբ կարելի է որոշել՝ կատարված գործողությունը հանցակազմ պարունակու՞մ է, թե ոչ։ Իսկ դատական գործերի միավորման պահանջը չի ընդունվել՝ այդ գործերով դատավարությունների՝ տարբեր փուլերում գտնվելու պատճառաբանությամբ։ Այսպիսով, Դինքի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ Դատարանը նաև արձանագրել է, որ արդեն ավարտված նմանատիպ գործերով դիմումներ են ներկայացվել Սահմանադրական դատարան, ուստի նպատակահարմար է համարել սպասել մինչև այդ դիմումների վերաբերյալ ՍԴ-ի վճռի հրապարակումը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը։

Նշենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզարակացությամբ մեղադրանք է առաջադրվել 1․128 անձի, որոնց թվում՝ Արատ Դինքին՝ 2016թ․ հունվարի 11-ին հրապարակված «Ակադեմիկոսները՝ հանուն խաղաղության» ինչպես նաև «Մենք այս մեղքին հանցակից չենք լինի» անվամբ հայտնի հռչակագրերի տակ ստորագրելու համար: Ըստ մեղադրականի, այդ հռչակագրերում տեղ են գտել ՔԲԿ-ի քարոզչությանն ուղղված արտահայտություններ։

Ուշագրավ է, որ դատախազությունում իր ցուցմունքի ժամանակ Դինքը հայտարարել էր, որ եթե վերոնշյալ հռչակագրի տակ ստորագրելը հանցանք է, ուրեմն իրավապահ մարմինները պետք է նաև իր դեմ իրավական գործընթաց հարուցեն։

«Ես ինքս իմ դեմ բողոք եմ ներկայացնում։ Պահանջում եմ, որ իմ դեմ էլ անհրաժեշտ իրավական գործընթացներ հարուցվեն», – հայտարարել էր նա։