Դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ զայրացրեց Քոչարյանի պաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ Գլխավոր դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ առարկություններ են ներկայացնում պաշտպանական կողմը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ իրենք օրենսդրական պրոբլեմ են տեսնում, ինչը դատարանին շատ լուրջ, ծանր խնդիրների առաջ է կանգնեցնելու: Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան: Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպանները՝ Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը:

Քննարկելով միջնորդությունը՝ դատախազներն առարկեցին այն ներկայացնելու դեմ, և դատախազ Պետրոս Պետրոսյանը խնդրեց պահպանել սահմանված կարգն ու շարունակել դատական նիստը: Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը միացավ դիրքորոշմանը:

Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանության կողմի վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խաթարելուն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու: Որոշման մասին կհայտարարվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին: Այս որոշումն առաջացրեց Քոչարյանի պաշտպանների զայրույթը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան