ԲԴԽ-ում վեթինգ ո՞վ պետք է իրականացնի․ Արման Բաբաջանյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

«Ակնհայտ է, որ  այն դատական համակարգը, որը մենք ունենք այսօր, նոր չի ստեղծվել․ հիշում ենք՝ ինչպես էր այդ համակարգի ճարտարապետը գեղեցիկ ձևակերպումներով նկարագրում, թե ինքն ինչպես է պատկերացնում դատական համակարգը։ Արդյունքում մենք ստացանք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին սպասարկող դատական համակարգ, որն արդեն թերապևտիկ միջոցներով էլ անհնար է առողջացնել»,- այս մասին այսօր  Ազգային ժողովում ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հետաքրքվելով՝ ինչպե՞ս է հնարավոր կայացնել այնպիսի դատական համակարգ, որը կախում չի ունենա օրվա քաղաքական իշխանության ով կամ ինչ լինելուց։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Բեքմեզյանը նկատեց, որ անկախ այսօրվա իշխանությունից դատավորը պետք է լինի այնքան մաքուր, որ վստահ լինի հաջորդ իշխանությունը չի կարող ազդել իր վրա, ինչին հնարավոր չէ հասնել ներկա դատավորների պարագայում։

«Պետք է սերունդներ փոխենք։ Նոր եկած դատավորները անաչառ և օբյեկտիվ կլինեն ու իրենց հետևից կտանեն հներին։ Նրանք, ովքեր կկարողանան՝ կշարունակեն, իսկ ովքեր չեն կարողանա՝ կմաքրվեն դատական համակարգից»,- ասաց  Բեքմեզյանը։

Պատգամավորրի հաջորդ հարցը վերաբերում էր վեթինգի իրականացմանը։

«ԲԴԽ-ում վեթինգն ո՞վ  պետք է իրականացնի, եթե ԲԴԽ-ին պատվիրակվի վեթինգի ենթարկել դատական իշխանությանը»,- հարցրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։