Չհանգստանալ դափնիների վրա․ ինչպե՞ս ժողովրդավարական ձեռքբերումը դարձնել անդառնալի իրողություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 14:18
Ասել են` ժամանցի կենտրոն է լինելու. «Ռոսիա մոլի» աշխատակիցները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 14:15
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 14:11
Մակրոնի բանագնացը Մոսկվայում ռուս պաշտոնյաների հետ է հանդիպել՝ Ուկրաինայում խաղաղության բանակցությունների համար
05.02.2026 | 14:03
Ամեն տեղ էշ-էշ դուրս են տալիս, իսկ մարդն ուզում է մշակութային հաղորդում նայի․ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 13:56
«Ռոսիա մոլի» առևտրականները Սուքիասյանին պատրաստվում են դիմում հանձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 13:48
Նոել Միքայելյանը ստացել է WBC-ի տիտղոսն ու չեմպիոնական մատանին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.02.2026 | 13:42
Բակո Սահակյանը ևս 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Բաքվի կողմից
05.02.2026 | 13:41
Ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
05.02.2026 | 13:35
Արկադի Ղուկասյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման Բաքվի դատարանի կողմից
05.02.2026 | 13:34
Այսօր ճշտումներ եմ անելու․ ոստիկանի միջադեպով վարույթ հարուցվե՞լ է, թե` ոչ. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 13:28
Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը ևս ցմահ ազատազրկման դատապարտվեցին
05.02.2026 | 13:26
2025-ին հանրային մուլտիպլեքսի որևէ հեռուստաընկերություն շահույթով չի աշխատել․ Տիգրան Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
05.02.2026 | 13:18
Հարությունյանի վերաբերյալ միջնորդությունից նախարարությունը կարո՞ղ է հրաժարվել. հարց ներկայացուցչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 13:10
Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման
05.02.2026 | 13:08
1 մլն դրամ՝ 100 տարեկան և բարձր քաղաքացիներին
Բոլորը

Քաղաքացիական հասարակության 6 կազմակերպություններ այսօր ամփոփել են 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին փաստում է՝ միջազգային դիտորդական կազմակերպություններն ընտրությունները գնահատել են շատ դրական, սակայն դեսպանը հորդորում է նայել առաջ։

«Եվրամիությունը առաջ է նայում, և ես կուզենայի, որ դուք ձեր դափնիների վրա չհանգստանաք՝ որպես հասարակություն, և մտածեք ապագա ընտրությունների մասին: Ես մի ռիսկային ենթադրություն կարող եմ անել, որ հաջորդ ընտրություններն ավելի կարևոր են լինելու, քան նախորդն էր»,- նշեց դեսպանը։

«Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» թեմայով քննարկմանը մասնակցող դեսպանը շեշտում է՝ այս հարցում Եվրամիությունն ունի հստակ դիրքորոշում՝ շահագրգիռ բոլոր կողմերն այսօր արդեն պետք է մտածեն ընտրական բարեփոխումների մասին, որպեսզի դրանք համապատասխանեցվեն Եվրոպայում կիրառվող ստանդարտներին։ Այդ պրեցեսին ակտիվորեն պետք է ներգրավվի քաղհասարակությունը։

«Մենք պատրաստ ենք ձեզ օգնել։ Մենք երբեք մեզ չենք պարտադրում։ Միշտ պատրաստ ենք կոնստրուկտիվ ձևով օժանդակել ցանկացած նախաձեռնության, որ գալիս է Կառավարությունից, Ազգային ժողովից կամ շահագրգիռ այլ կողմից։ Պետք է բարձրացնել կանանց դերը՝ շատ մեծ օգուտ կլինի Հայաստանի համար, եթե ավելի շատ կանայք ընդգրկվեն քվեաթերթիկներում և ընտրվեն»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ 2018-ի խորհրդարանական ընտրություններն ապացուցել են, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում կարելի է ապահովել ազատ և արդար ընտրություններ։ Իրավապաշտպանն ընդգծում է, որպեսզի այս ձեռքբերումը դառնա անդառնալի ձեռքբերում, անհրաժեշտ է ամրագրել ունեցածը, և առաջին հերթին՝ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը։

«Ընտրական բարեփոխումների ողջ փաթեթը պատրաստ է, և մենք գտնում ենք, որ չպետք է սպասենք մինչև հաջորդ ընտրություններ։ Հենց հիմա պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որովհետև ընտրությունները միշտ են տեղի ունենում՝ ՏԻՄ ընտրություններ։ Մենք հետամուտ ենք և պահանջատեր ենք, որպեսզի նորընտիր Ազգային ժողովը օր առաջ անդրադառնա ընտրական օրենսգրքի ընդունմանը»,- ասաց պարոն Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ Կառավարությունը մեծ անելիք ունի ընտատեղամասերը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու ուղղությամբ։ 2018-ի դեկտեմբերին երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են 302 ընտատեղամաս, որոնցից 86-ում առկա է եղել թեքահարթակ, 80 դեպքում թեքահարթակները չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, և միայն 6 ընտրատեղամասի թեքահարթակ է բավարարել ընդունված չափանիշները։

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը նշում է․ «Շատ ամբիցիոզ չենք լինի, եթե ակնկալենք, որ դեռ 4 տարուց ավելի կա մինչ հաջորդ ընտրությունները և գոնե այն տեղամասերը, որ տեղակայված են ուսումնական հաստատություններում, կլինեն ամբողջությամբ մատչելի, որովհետև այդպիսի է նաև պետության քաղաքականությունը»։

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկված 300 տեղամասում հայտնաբերել է 2000 խախտում։ Վարդինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ներառական դարձնել նաև քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու պրոցեսը։ Առաջարկում է՝ իջեցնել ինչպես ընտրագրավի գումարի չափը, այնպես էլ խորհրդարան անցնելու նվազագույն շեմը։ Ընտրությունների շրջանում շեշտը դրվել է նաև քաղաքացիական կրթության վրա։ Մասնավորապես, Հայաստանի 50 ավագ դպրոցի 10000 աշակերտ մասնակցել է քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպած ընտրախաղերին, ավելի հստակ պատկերացրել իր իրավունքներն ու պարտականությունները։

«Ո՞րն է ընտրությունների ֆունկցիոնալ իմաստը։ Դուք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, մասնակցում եք ընտրություններին և ձեր քվեարկությամբ պատվիրակում եք երկիրը կառավարելու իրավունքը որևէ քաղաքական ուժի, հետևաբար, դուք պետք է իմանաք՝ այդ ընտրությունները ձեր կյանքը պայմանավորող իրադարձություններ են»,- նշեց Արմեն Զաքարյանը։

Ծրագիրն իրականացրել են «Օքսեջեն» հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և քաղաքացիական դասընթացների երևանյան դպրոցը։ Ծրագրի բյուջեն կազմել է 422 585 եվրո, ներդրումն իրականացրել է Եվրոպական միությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան