«Թուրքիայի դեմ պետք է միջոցներ ձեռնարկել». ԵՄ-ի կոչը Եվրահանձնաժողովին

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ԵՄ անդամ երկրների նախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի հորատման աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը. գրում է ermenihaber-ը:

ԵՄ անդամ երկրների նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ապօրինի հորատման աշխատանքներ անելու կապակցությամբ:

Նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան:

Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ: Հանը նշել է, որ հորատիչ նավերի հարցը եղել է հանդիպման օրակարգային թեման: ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ էլ կարող է վերջ տրվել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին:

Հանձնակատարն անընդունելի է համարել Թուրքիայի հորատման աշխատանքները:

Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին դատապարտել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշումները և դրանք քաղաքական շարժառիթ որակել:

«Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ  որոշումները հակաիրավական են», -ասված է հայտարարության մեջ:

Թուրքիան ԵՄ-ին կոչ էր արել «վերանայել այդ կողմնակալ և իրականությունը չարտացոլող դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։  Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։

Նախօրեին Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ էր արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։