Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա․ Մարտի 1-ի զոհի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Այսօր դատարանում ելույթով հանդես եկավ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը դատարանում պնդեց, որ Մարտի 1-ի անկարգությունների համար սադրիչներ են գործի դրվել․ «9:10 ես զանգել եմ իմ որդուն, պատասխանող չկար, վերցրել է մի աղջիկ ու ասել է, որ տղաս գտնվում է վերակենդանցման բաժանմունքում։ Ես տեսա արյան լճակ, որը ինձ քաշեց, հետագայում իմացա, որ դա որդուս արյունն է»,- դատարանում պատմեց Քլոյանը։

Նա պնդեց՝ գիտի որդուն սպանողի անունը, այդ մասին բազմիցս հայտնել է վարույթն իրականացնող մարմնին։ Սարգիս Քլոյանն ասաց, ընդդիմության ձեռքին զենք չի եղել․ «Փաստաբանները հակառակ պնդումներն են անում, ֆիլմեր են ցույց տալիս, բայց չկա նման բան ընդդիմության ձեռքին մեկ զենք անգամ չի եղել»։

Սարգիս Քլոյանը հռետորական հարց հնչեցրեց․ «Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա, ասեր՝ ինչ ուզում եք արեք, ժողովրդի վրա չկրակե՛ք։ Նման մի հրաման արձակելուց հետո մենք ստեղ նստած չէինք լինի, ինքն էլ երևի չէր դատապարվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան