Քոչարյանի գործով դատին մասնակցում են Մարտի 1-ի զոհերի հարազատները

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց։ Այսօրվա դատական նիստին ներկայացել են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդի ներկայացուցիչները։

Այս պահին դատարանում են զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը, Սամվել Հարությունյանի հայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Տիգրան Աբգարյանի մայրը, Հովհաննես Հովհաննիսյանի կինը, Գոռ Քլոյանի հայրը։

Դատանում է նաև ՀՀ գլխավոր դատախազը։

Նիստին ներկա չէ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվել է տասը քաղաքացի՝ Համլետ Թադևոսյան (ոստիկան), Տիգրան Աբգարյան (ոստիկան), Զաքար Հովհաննիսյան, Սամվել Հարությունյան, Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Դավիթ Պետրոսյան, Գոռ Քլոյան։

Լիլիթ Շաբոյան