Ասացի՝ ինձ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեմ և դուրս եկա ոստիկանության բաժանմունքից․ Ջիվան Աբրահամյան

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Րոպեներ առաջ Շենգավիթի ոստիկանության բաժանմունքից դուրս եկան արդեն երեք ժամ այնտեղ գտնվող 5 ակտիվիստները։

Լրագրողների հետ զրույցում ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրեն ոստիկանության բաժանմունքում առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չի եղել։

«Թյուրիմացություն էր տեղի ունեցել, ես ինձ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէի։ Նշել էին՝ 182-րդ հոդվածը, հայտնեցի, որ համաձայն չեմ այդ հոդվածի հետ, ասում էին, որ ես փորձել եմ անցնել արգելապատնեշների վրայով, սակայն ես նման բան չեմ արել, տեսախցիկներն էլ նկարել են ակցիան։ Այնպես որ ասացի, որ համաձայն չեմ և դուրս եկա։ Բայց ես ծանոթ չեմ ինձ հետ եկած մյուս 4 մասնակիցների հետ ինչ են խոսել»,-ասաց Ջիվան Աբրահամյանը՝ ակցիայի մասնակիցներին խորհուրդ տալով  այսօր դադարեցնել ակցիան և այն վերսկսել վաղը առավոտյան ժամը 09։00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պահանջով բողոքի ակցիա իրականացնող 5 ակտիվիստներն ավելի վաղ հրավիրվել էին ոստիկանություն՝ բացատրություն տալու։