Ես չեմ թաքցնում՝ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, բայց դատավոր ընտրվելու պահից նրանք այլևս իմ ընկերները չեն լինելու, որովհետև դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վահե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ես չեմ թաքցնում, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, ցանկություն էլ չունեմ թաքցնելու։ Այս  մասին այսօր Ազգային ժողովում ասաց  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։

«Ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, քաղաքական հոսանքներում, և որևէ տարօրինակ բան դրանում չկա։ Ես չէի էլ կարող չունենալ, քանի որ իմ գործունեությունը եղել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության ոլորտում, և իմ ծառայությունների հասցեատերը եղել են այն մարդիկ, որոնք հետապնդումների թիրախ են եղել։ Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, որը կապ չի ունեցել կուսակցական գաղափարական հիմքի հետ»,- ասաց  Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ դատավորի երդում տալու պահից նրանք այլևս իր ընկերները չեն լինելու։

«Դատավորներն ընկերներ չեն ունենում»,- ասաց  թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։