Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարին:

«Երբ համապատասխան Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այն ժամանակ կասենք: Ուրեմն, համապատասխան դուք պետք է իմանաք, որ էդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, և որոշողն ու առաջարկողն իրենք են: Հարցն ինչի՞ եք ինձ տալիս: Երբ որ կասեն, այն ժամանակ իմ պատասխանը կլսեք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Factor.am-ի հարցին՝ եթե ՀՀԿ-ն որոշի, որ նա է վարչապետի թեկնածուն, իրենք չե՞ն խոչընդոտի, Ծառուկյանն արձագանքեց. «Խոչընդոտները պետք է լինեին ժողովուրդը, եթե մեր ժողովուրդն իր ձայնով գնացել է 50+1 տոկոսը տվել է ՀՀԿ-ին, հենց ՀՀԿ-ն էլ պատասխանատու է երկրի, ժողովրդի անվտանգության համար: Ես համապատասխան քարոզարշավի ժամանակ մեր ժողովրդին ներկայացրել էի՝ ժողովուրդ ջան հավաքվելով ու ասելով՝ Ծառուկյան փրկի, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, տվեք փրկեմ: Ասում եմ խնդիրները, լուծումները, 15 կետերը, ծրագրերը, որ համակարգ փոխվի, մարդիկ փոխվեն, ասում էի ներդրումների բերման աղբյուրը: Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել: Համապատասխան մարդը հելավ հեռուստացույցի մոտ ասեց, որ՝ մենք պատրաստ ենք Ծառուկյանի ծրագիրն իրականություն դարձնենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան