Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի կազմած տեղեկանքը ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ
Հասարակություն
17.06.2019 | 18:50ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկություն է տարածել, որում ասվում է.
«Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։