Բռնության կոչն առաջարկում եմ քրեականացնել․ Արմեն Խաչատրյանը՝ ժամանակավոր հետ կանչած աղմկահարույց նախագծի մասին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնցից առաջինով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների խոչընդոտումը, իսկ երկրորդով՝ բռնության կոչերը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր հեղինակած նախագծերին, ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ իր մատնանշած խնդիրները կարգավորող օրենսդրական կարգավորում չկա, և ցանկացած անձ կարող է ցինիզմ դրսևորել իշխանության ներկայացուցչի նկատմամբ և մնալ անպատիժ։

«Օրինակ՝ Ոստիկանության ծառայողին կարող են հայհոյել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ, իսկ Ոստիկանության ծառայողը որևէ բան չի կարող ձեռնարկել։ Նույնիսկ թքում են Ոստիկանության ծառայողի վրա, և նա օրենքով որևէ պաշտպանություն չի կարող իրականացնել»,- ասաց  Խաչատրյանը՝ հարց հնչեցնելով՝ եթե մենք այս խնդրին իրավական կարգավորում չենք տալիս, նշանակում է՝ դա թո՞ւյլ ենք տալիս։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հիշեցնում է, որ արդեն երկու տարի է այս նախագիծը մշակել է, սակայն եթե նախկինում դրա վերաբերյալ քննարկում անցկացնելու հնարավորություն չկար, ապա այժմ ստեղծվել է։

Արմեն Խաչատրյանը խոսեց նաև իր հեղինակած նախագիծը հետ կանչելու որոշման մասին և շեշտեց, որ այս հարցում առաջնորդվել է հանրային կարծիքով, ինչն իր համար շատ կարևոր է։

«Ես հասկացա, որ հանրությունն այդքան էլ լավ ծանոթ չէ խնդրին ու դրա կարգավորմանը, այն ժամանակավոր հետ եմ կանչել, որ ավելի շատ հանրային քննարկումներ անենք, գուցե ստանանք է՛լ ավելի լավ առաջարկներ, որոնք ի մի բերելուց հետո հանրության համար այս նախագիծն ավելի հասկանալի կդարձնենք»,- ասաց  Խաչատրյանը։

Խոսելով  բռնության կոչերը քրեականացնելու իր ներկայացրած երկրորդ օրենսդրական նախաձեռնության մասին՝ Արմեն Խաչատրյանը նկատեց, որ ամեն օր հանդիպում ենք բռնության կոչերի դեպքերի։

«Այս նախագծի նպատակն այն է, որ բռնության կոչը համարենք վտանգավոր և քրեորեն հետապնդելի արարք։ Եթե հնչել է սպառնալիք, բռնության կոչ, ապա չպետք է սպասել, թե անձը կկատարի՞ իր հայտարարած արարքը, թե՝ ոչ»- ասաց նա։