Անձամբ ես կհատուցեմ 650 000 դրամը․ Ալումյանը՝ դատական ծախսը փոխհատուցելու Փաշինյանի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, թե գործադիր իշխանությունը դատարանների նկատմամբ աննախադեպ ճնշումներ է գործադրում։ Մինչդեռ, կա հակառակ պնդումը, որ ճնշում կա նաև Քոչարյանի կողմից, օրինակ՝ երբ նա դատավորին կոչ արեց գործից «յախա թափել»։

Մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը մեկնաբանեց այս պնդումը՝ ասելով, որ դատարանների նկատմամբ ճնշումները «միջնադարյան» դրսևումներ են ստանում․ «Այն, որ դատավորը նշանակված է եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից, դա նրան էսօր որևէ լծակ չի տալիս դատավորի նկատմամբ։ Էսօր նայեք՝ ո՞վ լծակ ունի դատավորի նկատմամբ։ Կան լսող դատավորներ, որոնք լսում են տվյալ պահի իշխանություններին»։

Ալումյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցին։ Հիշեցրեց՝ Քոչարյանին ազատելուց հետո Նիկոլ Փաշինյանը Փարիզում մի արտահայտություն էր արել․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը, ասում է՝ անձեռնմխելի է, ինչ է նշանակում անձեռնմխելի, այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի եմ, այդ որտե՞ղ է այդպես գրված։ Յուրաքանչյուրին է պարզ, որ այս արտահայտությունը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին։ Բնականաբար, պարոն Քոչարյանը պարոն Փաշինյանին դատի տվեց։ Դատարանում մյուս կողմը ներկայացրեց պատասխան, թե այս արտահայտությունն անելով՝ պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Մենք ակնկալում էինք, որ կհերքվի այս արտահայտությունը և ներողություն կհայցի արտահայտություն անողը։ Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»։

Հայկ Ալումյանը անդրադարձավ նաև հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանից պահանջել է փոխհատուցել դատական ծախսերը․ «Անձամբ ես կհատուցեմ 650 000 դրամը, 10% էլ ավել կփոխանցեմ, եթե դատարանն այդպես որոշի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան