Լավ չի արել. Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկյանի` Քննչական կոմիտե չգնալու և ծանուցագիրը պատռելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի արարքին, երբ վերջինս պատռել էր Քնչչական կոմիտեի ծանուցագիրը և չէր ներկայացել հարցաքննության՝ կապված Աբովյանում քաղաքապետի ընտրության շեմին ՔՊ ենթաշտաբներից մեկի պետի տան և մեքենայի հրկիզման հետ:

Արարատ Միրզոյանը հույս  հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը, ինչպես և Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ստանալով ծանուցագիր, կներկայանա նշված օրը, նշված ժամին. «Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, այդ թվում և՛ ես, և՛ պարոն Ծառուկյանը»:

Ծանուցագիրը պատռելու մասին լրագրողի հարցին Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Լավ չի արել, բայց հուսով եմ, որ կվերանայի իր մոտեցումը և կգնա»:

Նա ասաց նաև, որ ծանուցագիրն ուղարկվել է նաև Ծառուկյանի աշխատանքի վայր՝ ԱԺ, որը ինքը վերահասցեագրել է Ծառուկյանին:  «Բարեբախտաբար, դա էլեկտրոնային տարբերակով էր, և այն պատռել հնարավոր չէ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպմանը: Նա ասաց, որ չի ողջունում այդ հանդիպումը:

Միրզոյանն ասաց, որ դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ մի հարց կա. այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Քոչարյանին, նրան մի փոքր դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից, և հենց դրա համար էլ չի ողջունում այդ հանդիպումը. «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես կողջունեի Ռուսաստանի դեսպանի կամ այլ երկրի դեսպանի շփումները նրա հետ»:

Նա նաև ասաց, որ Ռուսաստանի կամ որևէ երկրի հետ հարաբերությունները չեն կարող ազդել Մարտի 1-ի գործով դատավարության վրա՝ ավելացնելով, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ որևէ այլ երկիր իրենց թույլ չեն տա միջամտել Հայաստանի ինքնիշխանությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան