«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել արտադրամասում

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Նախարարը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում ենսննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում:

«Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նորտեխնոլոգիաները, որոնց միջոցով ընկերությունը ստանում է ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպես էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև իրականացնում է տեսակավորված տպագրություն:

Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է արտադրության 11,9 % և արտահանման 21,8% աճ։Ընկերության արտադրանքը իրացվում է ներքին շուկայում՝ ապահովելով ներմուծման փոխարինում, ինչպես նաև արտահանվում ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Ընկերությունում աշխատում է շուրջ 500 մասնագետ։

Նախարարը Առաջին Հանրապետության Անկախությանտոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել  ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։ Այս տարի լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը և հիմնադրի աշխատանքային գործունեության 50-ամյակը։ Նախարարն իր խոսքում նշել է․ «Մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության մեջ այն առողջ օղակները, որոնք ոչ միայն ռիսկի են գնում և սկսում նմանատիպ նախաձեռնություններ, արտադրություններ, այլև ապահովում են երկարաժամկետ զբաղվածություն։ Այսպիսի հաստատակամությունը և հետևողականությունը պետք է փոխանցվի նման նախաձեռնությունների շարունակողներին»-, նշել է նախարարը՝ հաջողություն մաղթելով ընկերությանը հետագա նախաձեռնությունենրում։