«Ելք»-ից վստահեցնում են՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցում կա երեք կուսակցությունների ղեկավար մարմինների համաձայնությունը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու նախագիծ է ներկայացնելու: Այսօր դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 11-ին նախագիծը պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ նախագծի ընդունման համար պատրաստ են աշխատել խորհրդարանական բոլոր ուժերի հետ՝ առանց բացառության: «Մեր ուզածին հասնելու համար գործնականում աշխատելու ենք բոլոր ուժերի հետ: Քաղաքականությունը դա է ենթադրում»,- վստահեցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Գորգիսյանի փոխանցմամբ՝ նախագիծը շրջանառության մեջ է դրվել և ստորագրվել դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունների փոխադարձ համաձայնությամբ: «Դաշինքում բոլոր նախաձեռնությունները կատարվում են կոնսենսուսով և, բնականաբար, այն ինչ ունենք, դաշիքնի բոլոր անդամների, ուժերի համաձայնությամբ է կատարվում»,- շարունակեց Գորգիսյանը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությամբ անդամ Արայիկ Հարությունյանը ևս հավաստիացրեց՝ նախագիծը համաձայնեցվել է քաղաքական երեք ուժերի ղեկավար մարմիններում և դրա արդյունքում է որոշում կայացվել: «Եթե նման հայտարարության նախագիծ է ընդունվել, նշանակում է՝ կա երեք կուսակցությունների ղեկավար մարմինների համաձայնությունը»,- ընդգծեց Հարությունյանը:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեն՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանական մյուս ուժերը ԵՏՄ-ից դուս գալու հետ կապված այլ դիրքորոշում ունեն, Հարությունյանը շեշտեց. «Մենք գտնում ենք, որ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն կարևոր է և աշխատում ենք տարբեր ուղղություններով: Այս նախաձեռնության հետ կապված ևս ակնկալում ենք, որ կհասնենք որոշակի արդյունքի և կունենանք հաջողություն»:

Հավելենք, որ շրջանառության մեջ դրված ծավալուն նախագծում ընդդիմադիր դաշինքը մանրամասն ներկայացրել է, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում, ի հակառակ տրված խոստումների, ինչպիսին է իրական պատկերը:

«Դուրս գալով ԵՏՄ-ից՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա լիարժեքորեն ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված և կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը։ Այն հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման համար պատուհան կբացի դեպի եվրոպական շուկա և կտա բազմաթիվ այլ առավելություններ։ Ընդ որում, արդեն անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն անհամեմատ ավելի լիբերալ են ու արդարացի»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության տեքստում:

Շողիկ Գալստյան