Մերկապարանոց հայտարարություն է, պարոն Ծառուկյանը ծանուցագիր չի պատռել. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի պատռել Քննչական կոմիտեի ուղարկած ծանուցագիրը։

«Ես երեկ չէ առաջին օրը իր մոտ եմ եղել, այդպիսի ծանուցագիր չի եղել: Պարոն Ծառուկյանը պետականության և պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք ունեցող մարդ է: Ինքը որևէ խնդիր չունի խուսափել որևէ պրոցեսից: Ինքն ասում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ ու բոլորի մեջ տեսնում է նաև իրեն: Նախ՝ օրենքով ծանուցագիր պատռելու հանգամանքներ կան: Եթե ես դատարանում ինձ ուղարկված ծանուցագիրը դատավորի աչքի առաջ պատռում եմ, սա ուրիշ է: Եթե ես այդ ծանուցագիրը հիմք եմ ընդունում որպես տեղեկատվություն, որ իմանամ՝ ինձ պետական այս կամ այն մարմինը որոնում է, հետո ո՞ւմ պետքն է, ո՞ւմ է կարևոր, թե ես այդ ծանուցագիրը դրեցի մեր պահարանի մեջ, խնամեցի, երբեմն նաև ջրեցի, հոտ ցանեցի… Լավ, անհարմար է: Չի եղել այդպիսի բան, ո՞վ է ապացուցում: Եթե պարոն Ծառուկյանին հրավիրեն, ի՞նչ խնդիր կա գնալու: Ե՞րբ եք դուք տեսել, որ Ծառուկյանը չգնա հարցաքննության: Հարցաքննությունից խուսափելը ծանուցագիր պատռելով չի լինում, ես կարող եմ պատռել ինձ եկած ծանուցագիրը, բայց գնալ դատական նիստի: Վերանանք Ծառուկյանի անձից, դուք կարող եք ծանուցագիրը դնել փայփայել, բարձի տակ պահել, դրա հետ լուրջ երազներ ու հույսեր կապել, բայց կարող եք և պատռել շպրտել ու գնալ նիստի»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան