Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը․  Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարում է՝ հրապարակված տեղեկությունները  ճիշտ չեն

Լուրեր

09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է:

«Հունիսի 13-ին  Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝  նախագահությամբ Նորա Կարապետյանի, դատավորներ  Նաիրա Մարգարյան և Անի Մխիթարյանի մասնակցությամբ,  մերժել է  «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 18-ի վճռի դեմ ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատական ակտը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի հայցը և պարտավորեցրել՝  «www.1in.am» լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ  տեղեկությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել էր հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը      արատավորելու համար:

Դատարանը մասնակի բավարարել էր նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը:

Դատարանի այս վճռի դեմ էլ պատասխանող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որըև մերժվել է:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի օգոստոսի 27-ին հայց էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ 2018թհունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը:

Մասնավորապես`2018 թհունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում  հրապարակվել են հոդվածներ՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», 23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թ՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը՝ Ռոբերտ Քոչարյան»  և  28.06.2018 թ՝  «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:

Հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ հոդվածներում ներկայացված փաստերնամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դատարանին խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում»: