Վանաձորում ավելացել են տրանսպորտում գողության դեպքերը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Վանաձորցիները վերջին շրջանում հաճախ են բարձրաձայնում, որ գրպանահատության ականատես կամ զոհ են դարձել: Գողության դեպքերը շատ են հատկապես տրանսպորտում: Գրեթե բոլոր դեպքերում տուժողներից գողանում են դրամապանակ կամ բջջային հեռախոս: Գրպանահատության զոհերից ոմանք դեպքի հետ կապված դիմել են համապատասխան մարմիններին, շատերը, սակայն, ընթացք չեն տվել:

Լոռու մարզի դատախազ Լուսինե Սեփխանյանը Factor.am-ի հետ զրույցում ներկայացնելով վերջին 2 ամսվա ընթացքում գրանցված գրպահանատության դեպքերը՝ նշեց, որ ի տարբերություն 2018 թվականի՝ այս տարի արձանագրված դեպքերն ավելի շատ են:

«2018 թվականի ապրիլ-մայիսին ունեցել ենք գրպանահատության ընդամենը 1 դեպք: Դա եղել է ցույցերի ժամանակ, և քաղաքացու գրպանից գողացել են «Սամսունգ» ֆիրմայի բջջային հեռախոս: Իսկ այս տարի ունեցել ենք 6 դեպք: 2 դեպքում տրանսպորտում բաճկոնի և տաբատի գրպանից գողացել են գումար, մյուս 4 դեպքում՝ դրամապանակ, որոնցում եղել են գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր»,- ներկայացրեց Լուսինե Սեփխանյանը:

Խնդիրն այն է, որ գրպանահատության զոհ դարձած քաղաքացիները հիմնականում, բանկային քարտերի հետ միասին, պահել են նաև գաղտնաբառերը, արդյունքում գողություն կատարող անձը կանխիկացրել է քարտերում առկա գումարը:

Մեր հարցին՝ ի՞նչը կարող է գողության դեպքերի ավելացման պատճառ դառնալ, դատախազը պատասխանեց. «Սովորաբար գողությունների ավելացման պատճառը միշտ լինում է անձանց սոցիալական վատ վիճակը: Բայց թե կոնկրետ ինչի տրանսպորտում, այդ մասին չեմ կարող ստույգ պատճառներ նշել: Բայց գողությունների թվի աճ ունենք»:

Նշված 6 դեպքից 2 գործերը կարճվել են՝ դիմողների բողոքի բացակայության հիմքով, 4 դեպքով քրեական գործ է հարուցվել:

Տաթևիկ Ղազարյան