Սամվել Բաբայանի չեզոքացման համար Բակո Սահակյանին պետք է ուժեղ ոստիկանապետ, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառել․ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Արցախի անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը դեռ 3-4 ամիս առաջ էր իր մտերիմների շրջանում հայտնել, որ ամռանը պատրաստվում է իր այդ պաշտոնից հրաժարական տալ, քանի որ հայտ է ներկայացրել մասնակցելու Արցախի նախագահական ընտրություններին, հետևաբար, երևանյան որոշ շրջանակների կողմից այդ փաստի շահարկումը, կարծում եմ, ազնիվ չէ. այս մասին այսօր «Պաշտոնանկություններ Արցախում. գնահատականներ Հայաստան-Արցախ հարաբերություններին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը։

«Շահարկվում էր միջպետական վարկի թեման, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը սպառնում էր, որ միջպետական վարկը կսառեցվի, և սա, կարծում եմ, այդքան էլ սիրուն և ազնիվ երևույթ չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով  Լևոն Մնացականյանին Արցախի ոստիկանապետ նշանակելու Բակո Սահակյանի որոշմանը՝ Գրիգորյանը նշեց, որ դա ևս կապված էր ներքաղաքական որոշ զարգացումների հետ։

«Սամվել Բաբայանը սկսել է ստորագրահավաք, որն, ամենայն հավանականությամբ, ավարտվելու է փողոցային ակցիաներով: Կարծում եմ՝ Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում պայմանավորված էր Սամվել Բաբայանի գործոնի չեզոքացման հետ։ Բակո Սահակյանին ոստիկանապետի պաշտոնում անհրաժեշտ է ուժեղ գործիչ, որը հարկ եղած դեպքում պատրաստ է լինելու ուժային գործողությունների դիմել»,- ասաց  Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։