«Հարց տվեք ձեզ, պարոն Սարգսյան, ինչո՞ւ են մարդիկ զենք վերցրել, ընկել ձեր հետևից». Գուրգեն Եղիազարյան

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Սերժ Սարգսյանի մուտքն անվտանգության ասպարեզ ավարտվեց հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը:

«Բավական չէ` հրաժարական չեք տալիս, հետն էլ անվտանգության մաման լացացրել եք, հիմա արդեն ձեր մարդկանց միջոցով այլ բաներով եք կերակրում հայ ժողովրդին, որ պառլամենտը ձերն ա, այո՛, պառլամենտը ձերն ա: Էն, ինչ դուք եք արել հայ ժողովրդի գլխին, ոչ մեկը չի արել՝ էդ ձեր ֆուտբոլային դիվանագիտությամբ, էդ ձեր անվտանգ, ապահով Հայաստանով»,- ասուլիսի ընթացքում դիմելով Սարգսյանին՝ հայտարարեց Ազգային անվտանգության նախկին պաշտոնյան:

Ըստ նրա՝ նախագահ Սարգսյանն իր թիմի անդամների միջոցով փորձում է շրջանառել այն տեսակետը, որ երկիրը ղեկավարելու հարցում իրեն փոխարինող չկա: Եղիազարյանը, սակայն, համոզված է՝ անգամ փողոցից ցանկացած մեկը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին:

«Մարդիկ զզվել են ձեզանից, թողեք հանգիստ գնացեք: Կարեն Կարապետյանին բերել եք, հիմա էլ վարկաբեկում եք, դեռ չեք միացրել այդ մեխանիզմը, հեսա կմիացնենք այդ ամբողջ մեխանիզմը և հայ ժողովրդին կտանեք կործանման»,- շարունակեց Գուրգեն Եղիազարյանը հարց ուղղելով Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ են մարդիկ զենք վերցրել, ընկել ձեր հետևից: Բա մի հատ ձեզ հարց տալի՞ս եք՝ հայ ժողովրդին ի՞նչ եմ արել: Ով քնից զարթնում է, զենք է վերցում, որ գա ձեր հետևից: Հարց տվեք ձեզ, պարոն Սարգսյան, «Սասնա ծռերը» ինչո՞ւ եկան»:

Ի դեպ, ասուլիսին ներկա էր նաև Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, որն ի պատասխան հնչեցված մեղադրանքների՝ բավարարվեց իր անհամաձայնությունը հայտնելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան