Համաներմամբ ազատ արձակված անձանց թիվը և նրանց կողմից նոր հանցագործություններ կատարելու միտումները

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականի մայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե համաներմամբ պատժի հետագա կրումից քանի անձ է ազատվել և նրացից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ 2019 թվականի ապրիլի 30-ի դրությամբ համաներմամբ պատժի հետագա կրումից ազատվել է 641 անձ: Սակայն տեղեկություններ չի փոխանցել այն մասին, թե նրանցից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել՝ հիմնավորելով, որ նախարարությունը նման հաշվառում չի վարում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական քաղաքականություն մշակող մարմինն է, և նախարարության կողմից նշված հարցի վերաբերյալ հաշվառման իրականացումը կարևոր նշանակություն ունի՝ ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից, Դիտորդների խումբը նախարարությանը առաջարկել է քննարկել պատժի հետագա կրումից ազատված անձանց կողմից կրկին հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հաշվառման նպատակահարմարությունը, ինչը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն:

Այնուհետև Դիտորդների խումբը նույն հարցմամբ 2019 թվականի մայիսի 17-ին դիմել է ՀՀ ոստիկանությանը և դատախազությանը:

ՀՀ ոստիկանության շտաբից պատասխանել են, որ 2019 թվականի մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ:

Իսկ գլխավոր դատախազության կողմից 2019 թվականի հունիսի 6-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի կիրառմամբ մայիսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 646 դատապարտյալ, որոնցից 81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:

Նույն oրենքի կիրառմամբ՝ մայիսի 17-ի դրությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կալանավորված 3 մեղադրյալի նկատմամբ, որոնցից 2-ը կրկին կատարել է նոր հանցագործություն»,-ասված է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի տարածած հաղորդագրության մեջ։