Մարտի 1-ի գործով տուժողի հորը սպանել են․ փաստաբանը չի բացառում, որ դա կապված է գործի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Մարտի 1-ի գործով հրազենային ծանր վնասվածք ստացած Արթուր Ավագյանի հորը սպանել են։ Այս մասին ասյօր, թե՛ դատարանում, թե՛ դատարանից դուրս հայտարարեց փաստաբան, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Նա ասաց, որ մանրամասներ չգիտի, Արթուր Ավագյանի հետ կապվել չի հաջողվում, խոսել է նրա քեռու հետ և տեղեկացել է Ավագյանի հոր սպանության մասին։

Factor.am-ի հարցին, թե արդյոք դա կարող է կապված լինել Մարտի 1-ի գործի հետ, Սաֆարյանն ասաց, որ ոչինչ բացառել չի կարող։ Մեր մյուս հարցին, թե արդյոք խոսքը երեկվա սպանության մասին է, որի շարժառիթը եղել է ծխելը, Սաֆարյանը պատասխանեց․ «Նման անհեթեթ շարժառիթով են սպանել, շատ հանգամանքներ ինձ համար անհասանալի է, որոշակի բաներ ինձ հետ էլ են կապվում, որոնք չեմ կարող հրապարակել մինչև ժամանակը չգա»։

Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրեց, որ սպանված տղամարդը տաքսի մեքենա է վարել։ Երկու երիտասարդներ ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ մեքենան և ընթացքում որոշել ծխել։ Վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով սկսել են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն։ Այս ամենի արդյունքում վեճ է ծագել, որի ընթացքում տղամարդուն դանակահարել են, վերջինս մահացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան