Ապօրինի ներգործության ռիսկը մեծ է. Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի կալանքի անհրաժեշտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Մեր բողոքների հետ կապված ամեն ինչ շատ հստակ է. մենք մեր հիմնավորումներով գնահատում ենք, որ կայացված դատական ակտը՝ դրա անհիմն և անօրինական լինելու արդյունքում ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի կողմից քննությունը հետաձգելու մեջ միտում է տեսնում, գլխավոր դատախազը պատասխանեց. «Պաշտոնապես եմ տեղյակ պատճառաբանության մասին, թե որն է եղել հետաձգման պատճառը: Չեմ կարող այս պահին միտումի վերաբերյալ որևէ տեղեկություն ներկայացնել: Ամեն դեպքում՝ հրապարակվել է, որ ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր»:

Արթուր Դավթյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ պահելը որևէ մեկի անձնական ցանկություն չէ, դա ինքնանպատակ չէ:

«Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք»,- ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ երկրորդ նախագահի կողմից դատաքննության վրա ապօրինի ներգործության ռիսկը մեծ է:

Մանրամասները՝ տեսանյութում: