ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի և Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները աշխատանքային հանդիպում են ունեցել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հատուկ քննչական ծառայության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել ընթացիկ  ծրագրերի վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ ծառայությունն իր բյուջետային ծախսերը նախատեսում է իրականացնել է մի շարք ուղղություններով, այդ թվում` քրեական վարույթի իրականացման և վերապատրաստումներ ու հատուկ ուսուցումներ կազմակերպելու նպատակով:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ընդգծել է ծառայության արդիականացման և մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված ծախսերի ավելացման կարևորությունը ներկայիս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում: Կարևորվել է նաև եվրոպական երկրներում գործող հակակոռուպցիոն մասնագիտացված ուսումնական հաստատություններում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Սասուն Խաչատրյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունները կարևոր են և կդիտարկվեն ծառայության կողմից»,- ասված է հաղորդագրությունում: