Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան է եկել ֆրանսիացի փաստաբան
Հասարակություն
12.06.2019 | 12:15Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը դատարանում կիրականացնի նաև քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը:
Քոչարյանը ևս ներկա է այսօրվա դատական նիստին: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե արդյոք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կներկայանա դատարան, թե ոչ: Գործը նախագահում է դատավոր Արթուր Դանիելյանը: Նիստերի դահլիճում է նաև Մարտի 1-ի զոհերից՝Գոռ Քոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: