Թուրքիայի պաշտպանության նախարարը Նախիջևանում հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Նախիջևան, որպեսզի հետևի հունիսի 7-ից Նախիջևանում ընթացող «Անխախտելի եղբայրություն – 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը. գրում է ermenihaber-ը:

Աքարին դիմավորել են Նախիջևանի ինքնավար Հանրապետության վարչապետ Էլովսեթ Բահշիևը, Նախիջևանի բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսաֆաևը, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը։

Այցի ընթացքում Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես Նախիջևանի խորհրդարանի նախագահ  Վասիֆ Թալիբովի հետ։

Աքարը իրազեկվել է զորավարժության ընթացքի մասին։ Աքարը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին ցանկացած իրավիճակում և ցանկացած վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկելու համատեղ։

Հիշեցնենք, որ Նախիջևանում ընթացող զորավարժությունը տևելու է մինչև հունիսի 11-ը։