Վանաձորի Արցախ պուրակը ԽՍՀՄ տարիներից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Արդեն մի քանի օր է՝ Վանաձորի Արցախ պուրակում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վստահեցնում է՝ Վանաձորի համայնքապետարանի ու ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ մի քանի ամսից վանաձորցիները կունենան մաքուր ու բարեկարգ պուրակ:

«Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կողմից հաստատված նախագծով են իրականացվում աշխատանքները, որպեսզի վերականգնվի հին տեսքը: Լինելու է սալիկապատում, գազոններ, նստարաններ են տեղադրվելու: Նախատեսված են ճեմուղիներ»,- պատմեց քաղաքապետը:

Պուրակի հիմնանորոգման համար տրամադրվել է 43 միլիոն դրամ, մրցույթը շահել են 24 միլիոն դրամով: Նախատեսվում է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 4 ամսվա ընթացքում:

«Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականացվեն բարձր որակով ու մակարդակով: Թույլ չենք տալու նախագծերից որևէ շեղում, հետևելու ենք, որպեսզի տարեվերջին, երբ ծրագրերն ավարտվեն, ունենանք շատ ավելի նորացված, ավելի թարմ ու գեղեցիկ Վանաձոր»,- ասաց քաղաքապետը:

Factor.am-ի հարցին, թե ինչպե՞ս են վարվելու այգու հին սալիկների հետ, քանի որ դրանք ևս համայնքային գույք են համարվում, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Սալիկների որ մասն ամբողջական կմնա, կպահեստավորենք, չնայած պայմանագրով նման բան նախատեսված չի եղել: Որովհետև հիմնականում իրենց դարն ապրած սալիկներ են, բայց մենք չենք թողնի, որպեսզի անձնական նպատակներով օգտագործեն: Դրա օպերատիվ կառավարումը մենք ենք իրականացնում, կվերցնենք և ըստ կարևորության կբաշխենք այլ տեղերի սալիկապատման համար: Համայնքի որ հատվածներում նմանատիպ սալիկներ կան, մի քանի տեղ փոխարինել ենք, մնացածն էլ կտեսնենք, թե ոնց ենք պահեստավորում»:

Արցախ պուրակը լոռեցիների համար կարևոր նշանակություն ունի. Արցախյան շարժումը նրանց համար հենց այստեղից է սկիզբ առել, շատ հերոսների էլ վերջին հրաժեշտը հենց այս պուրակում են տվել:

Պուրակը հուշարձանների ցանկում ներառված է որպես տեղական նշանակության հուշարձան: Խորհրդային միության տարիներից ի վեր այն երբեք չի հիմնանորոգվել: Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ տարածքից հանվում են նաև բոլոր ժամանակավոր տեղադրված տաղավարները:

Տարածքում կտեղադրվի միայն տոմսարկղ՝ մշակութային միջոցառումների տոմսեր վաճառելու համար: Սա ևս համաձայնեցված է Մշակույթի նախարարության հետ. «Վանաձորը, ըստ էության, տոմսարկղ չունի: Դեռ նախագիծը չունենք, բայց նախատեսվում է, որ կկառուցվի կենտրոնացված փոքրիկ տոմսարկղ»:

Տաթևիկ Ղազարյան