Բերման ենթարկված Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել․ Աշոտ Ահարոնյան
Հասարակություն
10.06.2019 | 17:39Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամներից մեկին՝ Արթուր Դանիելյանին։
«Այդ կուսակցությունից բերման է ենթարկվել միայն Արթուր Դանիելյանը։ Այլ մանրամասներ չենք հայտնում, միայն նշեմ, որ նա արդեն ազատ է արձակվել»,-Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ»-կուսակցության անդամներից մեկն ուղիղ եթերում հայտարարել էր, որ Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար։