Յուրի Խաչատուրովը ցանկացել է հատել հայ-վրացական սահմանը․ պաշտպանը ոստիկանության արգելքն անօրինական է համարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին արգելել են հատել Հայաստանի սահմանը։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ Խաչատուրովն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղերը, այդ թվում և դատարանի թույլտվություն՝ սահմանը հատելու վերաբերյալ։

Նա նշում է,որ սա հերթական ապօրինությունն է իրավական համակարգի կողմից․

«Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավ է կիրառված եղել, որի դեպքում սահմանը հատելու վերաբերյալ հիմնավորումներ առկա չեն, այսինքն չկա որևէ հիմնավորում, որ գրավ կիրառված անձի դեպքում սահմանը հատելը արգելվում է»,- ասաց պաշտպանը։

Յուրի Խաչատուրովը ցանկացել է հատել հայ-վրացական սահմանը, պաշտպանի պնդմամբ՝ անձնական գործերով։

Ոստիկանությունը Խաչատուրովին սահմանը հատելն արգելելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն։

Ոստիկանությունից նաև հավելում են, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված և արտահայտվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայում է տվյալ դեպքում:

Փաստաբան Միհրան Պողոսյանը մինչդեռ պնդեց, որ Յուրի Խաչատուրովին նախ թույլ են տվել լքել սահմանը, ապա քիչ անց կնիքն անվավեր են ճանաչել և արգելել հեռանալ։

Իսկ անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, փաստաբանն ասաց․ «Կոչ կանեմ ոստիկանությանը գործել իրենց անմիջական գործառույթներով, այլ ոչ թե յուրովի և իրականությունից կտրված մեկնաբանեն քրեական օրենքսգիրքը։ Ոստիկանությունը իբր կարգադրություն է տալիս դատարանին, թե ինչպիսի դատավարական փաստաթղթեր վերջինիս կայացնի, այդպիսի գործելաոճ որդեգրած պաշտոնյաները պիտի պատժվեն, որպեսզի այսուհետ դատարանի գործողությունները քննարկման առարկա չդառնան որևէ պետական պաշտոնյայի կողմից»։

Պաշտպանը նաև հիշեցնում է, որ դեռևս հուլիս ամսին մեղադրյալի կարգավիճակում գտնվող Յուրի Խաչատուրովը հատել է հայկական սահմանը և հարց բարձրացնում՝ այդ ինչպես է ստացվում, որ մի դեպքում պատշաճ դատավարական փաստաթուղթ է համարվում քննիչի գրությունը, իսկ մեկ այլ դեպքում դատարանի թույլտվության վերաբերյալ գրությունը պատշաճ դատավարական փաստաթուղթ չի հանդիասանում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008թ-ի մարտի մեկի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան