Գյումրիի «Սասստեքս»-ում անորոշ վիճակն ու աշխատողների հարկադիր պարապուրդը շարունակվում են

Լուրեր

08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ հարթվում: Աշխատողներն այսօր ևս գնացել են աշխատանքի ու կրկին հայտնվել փակ դռների առջև: Տնօրինությունից ոչ ոք ձեռնարկությունում չի եղել: Աշխատողների՝ արդեն 10 օրից ավելի շարունակվող  բողոքներն այդպես էլ տնօրինությանը չեն հասնում, անորոշ վիճակը շարունակվում է։

«Գնացինք նորից, նույն ձևով կանգնեցինք, կանգնեցինք անձրևի տակ, թրջվեցինք, եկանք տուն: Ոչ ոք չկար: Ոչ մեկս չենք հասկանում՝ իրականում ինչ է կատարվում»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակցուհիներից մեկը՝ հավելելով, որ ստեղծված անորոշ իրավիճակը  հոգնեցրել է բոլորին. «Այս անորոշ վիճակը սպանում է մարդուն: Մարդիկ կան, որ մտածում են, թե կարող են դուրս գնալ, գնալ ուրիշ տեղ աշխատանք փնտրել, կողմորոշվենք, հասկանանք՝ ի՞նչ ենք անելու, հանգուցալուծում հարցը պիտի ունենա՞, թե՞ ոչ»։

Ձեռնարկության աշխատակցուհիները, սակայն, չեն պատրաստվում հանձնվել, ամեն աշխատանքային օր շարունակելու են գնալ աշխատանքի, նաև այն մտավախությունն ունեն, որ հնարավոր է` մի օր էլ գործարանը գտնեն առանց մեքենասարքավորումների։

«Նորից երկուշաբթի օրը մեր աշխատանքային ժամին գնալու ենք, հերթական անգամ աշխատելու։ Որ հանկարծ դռները չբացվեն, և մենք տեսնենք, որ մեքենաներ չկան կամ ինչ-որ բաներ չկան։ Կարող է տանեն մեքենաները, ինչո՞ւ ոչ, որովհետև տնօրենի եղբայրը նման կերպով վարվել է։ Այստեղ էլի գործարան է ունեցել, եկել է, աշխատավարձեր չի տվել, գործարանը փակել է, այդ մեքենաները բարձել ու գնացել է»,- մեզ հետ զրույցում ասաց կարի արտադրամասի աշխատակցուհիներից մեկը։

Շիրակի մարզպետարանին ևս չի հաջողվում կապ հաստատել «Սասստեքսի»  տնօրիության հետ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

«Մեզ չի հաջողվել խոսել ղեկավարության հետ, մենք սպասում ենք «Սասստեքսի» ղեկավարի՝ Քրիստիան Գելեջիի զանգին, պիտի մեզ հետ կոնտակտի դուրս գա, այդպիսի պայմանավորվածություն կա։ Ինքը Հայաստանում չէր, այսօր պիտի  մեզ հետ կոնտակտի դուրս գա։ Եթե կոնտակտի դուրս չեկավ, ես կասկածներ ունեմ, որ խուսափում է մեզ հետ ընդհանրապես հանդիպելուց, ինչպես նաև աշխատողների հետ խոսելուց»,- ասաց Շիրակի փոխմարզպետը։

Նրա փոխանցմամբ՝ մարզպետարանը հիմա ուսումնասիրում է «Սասստեքսի» ներդրումային փաթեթը՝ նրա պարտավորությունները հասկանալու համար։

«Հիմա մենք ուսումնասիրում ենք ներդրումային փաթեթը, թե «Սասստեքս» ընկերությունն ի՞նչ պարտականություն ունի մեր երկրի նկատմամբ, ի՞նչ քանակությամբ աշխատողներ էր պարտավոր ընդունել և արդյո՞ք կատարել է իր պարտականությունները: Եթե չի կատարել, ապա փորձենք ինչ-որ ազդեցության միջոցներ կիրառել, պատասխանատավության ենթարկել: Մեր գլխավոր նպատակն է, որ աշխատատեղեր լինեն, մարդիկ աշխատեն, գործատուն էլ կարողանա շահույթ ստանալ, hիմա այդ տրամաբանության շրջանակում մեր գործողությունները իրականացնում ենք»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ աշխատակիցների հետ քննարկումների ժամանակ նրանց խորհուրդ են տվել անպայման գնալ աշխատանքի՝ անկախ այն հանգամանքից՝ դուռը բա՞ց կլինի, թե՞ փակ: «Եթե գնում են, ներկայանում են, գործատուն իրենց չի ընդունում,  դա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի մեջ են և գործատուն պիտի վճարի իրենց պարապուրդի համար՝ նվազագույն աշխատավարձի պահպանմամբ։ Իսկ եթե իրենք հանկարծ չգնան, գործատուն կհայտարարի, այսօր գործի էին՝ չեն եկել»,- ասաց Շիրակի փոխմարզպետը՝ հավելելով, որ իրենց լիազորությունների սահմաններում պատրաստ են աջակցել «Սասստեքսի» աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատողները բողոքում են աշխատանքային վատ պայմաններից և պահանջում վճարել իրենց ապրիլ ամսվա ամբողջական՝ 55.000 դրամ աշխատավարձը:

Էմմա Չոբանյան