Ձերբակալված անձն ինձ մոտ միշտ դրական տպավորություն է թողել. Վալերի Օսիպյանը՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով ձերբակալվածի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ մամուլից է տեղեկացել, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։  Օսիպյանն ասաց, որ եթե հիմնավորվի նրա արարքը, ապա պետք է պատասխանատվություն կրի։

Factor.am-ի հարցին՝ սպասելի՞ էր նրա ձերբակալությունը, Օսիպյանն արձագանքեց. «Անկեղծ ասած՝ ձերբակալված անձն ինձ մոտ միշտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կատարել է։ Կատարվածը չեմ կարող բացատրել, նախաքննությունը կպարզի, բայց եթե մեղավոր է, ապա պետք է պատասխանատվություն կրի»։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է, որ Մարտի 1-ի գործի բացահայտման շրջանակում Ոստիկանության նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեն, Օսիպյանը հորդորեց որևէ բան չբացառել. «Եթե պարզվի, որ որևէ մեկը մեղավոր է, անկախ նրանից, թե ով է, անգամ գնդապետ Օսիպյանը՝ ես, լինելով ՀՀ ոստիկանության պետ, մեղադրվում եմ որևէ հարցով, ապա թող պատասխանատվություն կրեմ օրենքի ողջ խստությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան