ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի հարցով քրեական գործ չի հարուցվել. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտելու համար։ «Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրություն, որից առավել բան ես ասել չեմ կարող։ Բայց հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, միմյանց հետ համագործակցելով, իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով առաջին ձերբակալվածին։

Մեր հարցին՝ կստացվի՞ տասը սպանություններն էլ բացահայտել, Վանեցյանն ասաց՝ կանխատեսումներով չի կարող զբաղվել. կլինեն փաստեր ու բացահայտումներ, որի մասին հանրությունը կտեղեկացվի։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ից անհետացած նյութերին և դրանց առնչությանը Մարտի 1-ին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան