Մարտի 1-ի գործով պետք է բացատրություններ տա նաև Աղվան Հովսեփյանը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2010 թվականին երկու անգամ փաստահավաք խմբի գործունեության շրջանակում զրուցել է Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետի հետ, ինքը կասկածներ է ունեցել, որ թե՛ մարտի 1-ին գործել են զինված ապօրինի խմբավորումներ, թե՛ անհամաչափ ուժ կիրառելու հետ կապված:

«Երբ հաղորդագրությունը կարդացի, որ նախաքննական մարմինն արդեն Գեղամ Պետրոսյանին ոչ միայն կանչել է, այլև միջնորդել է կալանավորման, և դա կապվում է կոնկրետ սպանության հետ, դա խոսում է այն մասին, որ նախաքննական մարմինը, ինչքան էլ տարբեր լրատվամիջոցներ ասում էին, որ Մարտի 1-ի բացահայտումը կապված է միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու հետ, և դա չի առնչվում սպանություններին, ես միշտ ասել եմ, որ ամեն ինչ հերթով գալու է, որովհետև սպանությունների մի զգալի մասն անհնար է չբացահայտել»,- համոզված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Նա հիշեցնում է, որ նախորդ 10 տարում Մարտի 1-ը չի բացահայտվել միայն օրվա իշխանությունների իջեցրած քաղաքական պատվերի պատճառով։ Նրանք հրահանգել էին գործը կոծկել, և այսօր կոծկողներից մեկը՝ այդ օրերի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, փախել է Ռուսաստան։ Նրանք, որոնք Հայաստանում են, պարոն Քոչարյանը կուզեր տեսնել առնվազն հարցաքննվողների մեջ:

«Աղվան Հովսեփյանը, որը գլխավոր դատախազն էր այդ ժամանակ, ինքն էլ պետք է տա բացատրություններ, եթե չի տվել, թե ինչպես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում հնարավոր է այդպիսի լայնածավալ կոծկումներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նախորդ իշխանությունները, ըստ Անդրանիկ Քոչարյանի, աշխատել են հրեշավոր մեթոդներով, որպեսզի հասարակությանը հայտնի չդառնա Մարտի 1-ին վերաբերող որևէ ճշմարտություն:

Մանրամասները՝ տեսանյութում: