Սևանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը, պետք է շտապ միջոցներ ձեռնարկել. վարչապետը՝ նախարարին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության  այսօրվա նիստը մեկնարկեց կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի մի շարք հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր խեցգետնի ապօրինի որսին:

Ըստ վարչապետի՝ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրային ավազաններում, հատկապես՝ Սևանա լճում,  էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը: Ստեղծված իրավիճակը, ըստ Կարապետյանի, պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը վարչապետ Կարապետյանը հանձնարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման դեպքերը:

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարեց երկամսյա ժամկետում  մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ՝  հստակ ձևակերպելով  պարտավորությունները: Բացի այդ, ներկայացնել որսագործիքների տեխնիկական պահանջների վերաբերյալ առաջարկություններ:

«Ռեսուրսն իրականում նվազել է, և մենք այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է, շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել, պարոն Մինասյան»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

 

Շողիկ Գալստյան