Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն մշակույթին, որ ԱԶԲ-ն բերում է Հայաստան. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: «Մեզ համար Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական բաղադրիչով, մենք մեծ նշանակություն ենք տալիս այն մշակույթին, որ ԱԶԲ-ն բերում է Հայաստան»,-հանդիպման ընթացքում ասել է Մհեր Գրիգորյանը: Նա կարևորել է նաև ԱԶԲ փորձագիտական ներուժն ու մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Որպես հետագա համագործակցության ուղղություններ՝ փոխվարչապետն առանձնացրել է ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ոլորտները և հատուկ անդրադարձել համագործակցության ընդլայնմանը զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Տնտեսության զարգացման տեսանկյունից փոխվարչապետը կարևորել է Հայաստանում նորարական գաղափարների իրացման համար հարթակի ձևավորումը, տաղանդների բացահայտումն ու մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:

ԱԶԲ փոխնախագահ Շիխին Չենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության և ԱԶԲ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունների համապարփակ ներկայացման համար: ԱԶԲ փոխնախագահը ներկայացրել է փոխվարչապետին 2019-2023 թվականների համար ԱԶԲ-Հայաստան «Երկրի համագործակցության ռազմավարություն» փաստաթղթի հիմնական սկզբունքներն ու հայտնել, որ փաստաթուղթը նախատեսվում է հաստատել 2019թ. սեպտեմբերին: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ ԱԶԲ մշապես լավ հարաբերությունների պահպանման առնչությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա առաջիկա 5-ամյա ռազմավարության ընդունումից հետո: ԱԶԲ փոխնախագահը վերահաստատել է բանկի հանձնառությունը աջակցելու Հայաստանի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության և գյուղատնտեսության ոլորտներում առկա խնդիրների և ակնկալվող բարեփոխումների տրամաբանության վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ու Շիխին Չենը երկուստեք կարևորել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրումը և դրա իրականացման արդյունքում Հայաստանի ներգրավվումը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում: