Վազգեն Ռշտունին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը:

Քննիչ Մուշեղյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ռշտունին նախկինում հայտարարել էր, որ համամիտ է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ:

Դատախազությունը ևս միացավ քննիչի միջնորդությանը՝ ասելով, որ դատարանը գործով ունի կանխակալ մոտեցում: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր:

Նշենք, որ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է Առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան ու մակագրվել Վազգեն Ռշտունուն:

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Լիլիթ Շաբոյան