Մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները. ՊԵԿ 

Լուրեր

02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։

«Այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքները: Մասնավորապես, ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և ոլորտի փորձագետների հետ համատեղ մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Մասնավորապես, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման, պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման, ինչպես նաև փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման կարգերը։ Նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում են ներկայացրել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Իտալիայի եկամուտների գործակալության՝ տրանսֆերային գնագոյացման գծով փորձագետները։

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքների գործընթացում կարևորվում են նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունը և դիտարկումները։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մի շարք հարկ վճարողների հետ պարբերաբար կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, առաջարկվող լուծումները և այլն։ Շարունակական հանդիպումների նպատակն է՝ սահուն և արդյունավետ կազմակերպել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը»,- ասված է հաղորդագրությունում: