Ո՞ր փուլում է 47 ընկերությունների մասնավորեցման գործընթացը

Լուրեր

03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
03.02.2026 | 17:44
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով
03.02.2026 | 17:35
Մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա․ Փաշինյան
03.02.2026 | 17:26
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատումը «հոգեկան տառապանք» է պատճառել եպիսկոպոսին․ մանրամասներ՝ Սարոյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունից
03.02.2026 | 17:17
Կարգելվի պատերազմի քարոզը, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ նյութերը․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 17:05
Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու ահազանգ․ ՆԳՆ-ն կասեցրել է օպերատիվ ծառայողի լիազորությունները
Բոլորը

2017 թվականի հուլիսի 9-ին խորհրդարանի կողմից հաստատվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվեց 47 պետական շենք մասնավորեցնել: Մասնավորեցվող ընկերությունների թվում են «Հայփոստ» ընկերությունը, «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը և այլն։

Մասնավորեցման ներկայացված 47 շենքերի վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 միլիարդ դրամ։

Factor.am-ը պարզեց, որ առայժմ մասնավորեցման ցուցակում ընդգկված շենքերից որևէ մեկի գնահատման փուլը չի ավարտվել և չի ներկայացվել Պետական գույքի կառավարման վարչություն` աճուրդի հանվելու համար:

Ինչպես տեղեկացանք Պետական գույքի կառավարման վարչության լրատվական ծառայությունից, այս փուլում մասնավորեցվող ընկերություններից միայն «Երևանի ոսկերչական գործարանն» է, որը, հնարավոր է առաջիկայում ներկայացվի վաճառքի; «Ընկերության փաթեթն ակտիվ քննարկումների փուլում է»,- ասաց Պետգույքի մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը։

Դեռևս փաթեթների ձևավորման և գնահատման փուլում են «Հայփոստ» ընկերությունը, «Հայֆիլմ» կինոստոդիան, «Հայավտոկայան» ընկերությունը, Կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։

Սարգսյանի խոսքով՝ քանի որ պետք է մասնավորեցվեն նման խոշոր ընկերություններ, ուստի գնահատման և ուսումնասիրությունների փուլը չի կարող շատ սեղմ ժամկետներում իրականացվել։ Նկատենք, որ չնայած գնահատման փուլի համար ժամկետներ նշված չեն, սակայն 47 շենքերի մասնավորեցման ծրագրի իրականացման ժամկետը եռամյա է, ինչը նշանակում է, որ մինչ 2020 թվականը նշված շենքերը պետք է մասնավորեցված լինեն։

Սեդա Ղուկասյան