Ուժ և համբերություն բուժում ստացող երեխաներին. քաղցկեղը հաղթահարած Հայկի մաղթանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
Բոլորը

Ուժ և համբերություն. սա քաղցկեղը հաղթահարած 19-ամյա Հայկ Ղազարյանի մաղթանքն է պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին:

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնին  ընդառաջ Արյունաբանական կենտրոնում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի և Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել՝ քաղցկեղը հաղթահարած երեխաների  մասնակցությամբ։

Կենտրոնի մանկական արյունաբանական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը նշեց, որ նախատեսել են զվարճալի ծրագիր՝ օճառի պղպջակներ, աճպարար, տիկնիկային թատրոն և ճաշկերույթ, իսկ տոնական օրը կամփոփվի հագուստների ցուցադրությամբ և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքով:

«Հագուստների ցուցադրության ընթացքում հանդես կգան նաև քաղցկեղից բուժված երեխաները, որոնք կկրեն այժմ բուժում ստացող երեխաների նկարած նկարների հիման վրա ստեղծված շապիկներ, իսկ ցուցահանդես- վաճառքին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները և դասախոսները կներկայանան իրենց ստեղծագործություններով՝ քանդակներ, կտավներ»,- ընդգծեց Լալա Վաղարշակյանը։

Բժշկի տեղեկացմամբ՝ այս պահին կենտրոնում 16 երեխա է բուժում ստանում: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից քաղցկեղով հիվանդ 35 երեխա է դիմել կենտրոն:

Նելլի Մելքոնյան