Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը:

 

«Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով մեր երկրում ինչպես մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական համակարգերում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում նոր բարեփոխումների մեկնարկը, դրա անցնցում իրականացման համար գործընկեր միջազգային կառույցների աջակցության անհրաժեշտությունը:

 

Քրիստոս Ջիակումոպուլոսն իր հերթին ընդգծել է ՀՀ դատախազության հետ արդեն ձևավորված և բնականոն զարգացող գործակցությունը, որը վստահություն է հաղորդում համատեղ հետագա ձեռնարկներին: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է կարճաժամկետ և երկարաժամկետ փորձագիտական աջակցություն ցուցաբերել սկսված բարեփոխումներին, և իրենց այցի նպատակն առկա իրավիճակին ու Հայաստանի կարիքներին խորությամբ ծանոթանալն է: Այս համատեքստում նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակմանը ՀՀ դատախազության ներգրավվածությունը՝ հետաքրքրվելով սկսված գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ դատախազության մոտեցումներից:

 

Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազությունն անմիջական դերակատարություն ունի բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացում և ներգրավված է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերում: Նա նշել է, որ քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած աննախադեպ արդյունքների ապահովման հիմնական գործոնը եղել է հանրային աջակցությունը, վստահությունը և պահանջատիրությունը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ցանկացած բարեփոխում բխի այդ ձեռքբերումը պահպանելու և զարգացնելու տրամաբանությունից:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ  գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա:

 

Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա:

 

Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը:

 

Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:

 

Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ դատաիրավական ոլորտի բարեփոխումները գլխավոր դատախազի համոզմամբ պետք է բխեն իշխանության թևերի տարանջատման և հավասարակշռման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից և պետք է լիարժեք համապատասխանեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրավական չափանիշներին, հատկապես եվրոպական իրավունքին և ՀՀ սահմանադրությանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդար դատաքննության իրավունքի իրացմանը, դատախազության կարգավիճակային և գործառույթային անկախությանը, քրեական դատարավության և քրեական նոր օրենսգրքերի ընդունման հեռանկարներին առնչվող հարցեր:

 

Պատվիրակության կողմից գոհունակությամբ ընդգծվել է դատախազության վերաբերյալ GRECO-ի հանձնարարականները գրեթե լիարժեքորեն կատարված լինելու հանգամանքը»,- ասված է հաղորդագրությունում: