Եթե կար մշակույթի առանձին նախարարություն, այնպես չէ, որ բոլորս երջանիկ էինք. Նարինե Թուխիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Ես կխնդրեմ մի քանի օր սպասել: Ես մեկ շաբաթ ժամանակ ունեմ՝ հետ վերցնելու իմ հրաժարականի դիմումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումին:

Նա հաստատեց տեղեկությունները, որ նոր կազմավորվող նախարարությունում մշակույթի հարցերով փոխնախարար նշանակվելու առաջարկ է ստացել։

«Ծիծաղելի կլինի, եթե ես մերժեմ, ասեմ՝ այդպիսի բան չկա։ Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու։ Օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ես սպասում եմ, որ տեսնեմ, թե վեց օրվա ընթացքում ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում։ Ո՛չ բացառում եմ գնալը, ո՛չ բացառում եմ մնալը»,- նշեց նա։

Հարցին՝ միաձուլված նախարարությունը լիարժեք կարո՞ղ է լուծել մշակույթի ոլորտի խնդիրները, Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «Եթե կար մշակույթի առանձին նախարարություն, այնպես չէ, որ բոլորս երջանիկ էինք»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պարզ դարձավ, որ ԱԺ պատգամավորի իր մանդատից հրաժարվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը): Եթե Նարինե Թուխիկյանը հետ չվերցնի մանդատից հրաժարվելու մասին դիմումը, ԱԺ-ում նրան կփոխարինի ՀՀ Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան