«Կրկեսի վերածված դատարան»․ դատարանից հեռացվել է Արայիկ Խանդոյանը, պաշտպանի նկատմամբ՝ սանկցիա կիրառվել

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

 Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող «Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստում ևս վերստին եղան սանկցիաներ և նիստերի դահլիճից հեռացում: Դատարանը սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ այն բանի համար, որ Պապիկյանը դատարանին գրավոր գրություն ուղարկելուց հետո հեռացել էր նիստերի դահլիճից:

«Երկու պատճառ եմ գրել ու գրավոր ընթացակարգով ներկայացրել դատարանին, թե ինչու լքեցի դահլիճը։ Առաջինը․ իմ պաշտպանյալին՝ Արայիկ Խանդոյանին կամայականորեն հեռացրին նիստերի դահլիճից։ Երկրորդ՝ իմ զննության ժամանակ մետաղորսիչի ձայնային ազդանշանները բազմաթիվ էին, ինձ ներս թողեցին, սակայն նույն կերպ էր նաև այլ փաստաբանների պարագայում: Սակայն վերջիններիս ներս չթողեցին, այսինքն՝ խտրական մոտեցում էր մի մասին թողնելը, մյուսին՝ ոչ»,- Factor.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ նիստի ընթացքում նա փորձել է դատավորին այդ մասին ասել, սակայն խոսելու հնարավորություն չստանալով ՝ հարցը գրավոր է ներկայացրել:

«Գրավոր ներկայացրի, որ ինքն աջակցում է հրահանգավորված, ապօրինի դատավարությանը, ուստի նման պայմաններում չեմ պատրաստվում մասնակցել դատավարությանը»,-ասաց Պապիկյանը։

Դատական նիստի ժամանակ հեռացվել է Արայիկ Պապիկյանի պաշտպանյալը՝ Արայիկ Խանդոյանը, ուստի գրության երկրորդ հատվածը վերաբերել է Խանդոյանի՝ նիստերի դահլիճից հեռացվելուն: «Դատարանն այնքան արագ որոշեց հեռացնել Խանդոյանին, որ անհասկանալի էր, ըստ երևույթին` տեղից խոսելու համար էր, բայց Խանդոյանի վերջին խոսքն այն էր, որ ջուր է ուզում»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ դատարանը որոշում է կայացրել վեց ժամով հեռացնել իր պաշտպանյալին։

Արայիկ Պապիկյանն աննախադեպ է որակում այն իրավիճակը, երբ փաստաբանը գտնվում է նիստերի դահլիճում, սակայն ստիպված է ասելիքը գրավոր փոխանցել դատավորին․ «Դատավարությունը շարունակվում է այն նույն սցենարով, ինչն արդեն 2-3 ամիս է` գործում է, ոչինչ չի փոխվել և սրտի ցավով եմ ասում՝ շարունակում ենք ունենալ կրկեսի վերածված դատարան»,- եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան