Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը. ՊԵԿ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը:

«Պատվիրակության անդամները Պետական եկամուտների կոմիտեում հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Այցի ընթացքում քննարկվել են տարանցման դեպքում ուղևորների ուղեբեռի հայտարարգրմանն ու մաքսային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին, ռիսկերի կառավարման համակարգին, ուղևորների մասին նախնական տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաև Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով (СИТЕС) նախատեսվող հսկողությանն ու մաքսանենգ ճանապարհով վերջիններիս փոխադրմանը: «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է նաև «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններ՝ հենց տեղում գործող ընթացակարգերին ծանոթանալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: