«Բրյուսելում այժմ համաձայնագրի ստորագրման թուղթն ու թանաքն են պատրաստում»․ ԵՄ դեսպան. «Ազատություն»

Լուրեր

15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
Բոլորը

Պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։ «Ազատության» հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ժամեր առաջ է վերադարձել Բրյուսելից: Դեսպանի խոսով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար։

«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երևանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին և համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Մեր՝ Եվրամիության կողմից ամեն ինչ նախապատրաստվում է»,- ասաց Սվիտալսկին:

Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը կմեկնարկի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերությունների ֆոնին հնարավոր է, որ նոր ճնշումների գործադրմամբ՝ վտանգվի նաև այս համաձայնագրի ստորագրումը, Սվիտալսկին միայն վերահաստատեց՝ Եվրամիությունը «ստորագրմանն է պատրաստվում»։

Մոտ 10 օր առաջ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ «ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որևէ պատճառ չունենք»:

Սվիտալսկին այսօր հիշեցրեց նաև Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների դյուրացման բանակցությունների մասին՝ նշելով․ «Հայաստանի հետ հիմա վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն է ընթանում, կարծում եմ շատ արդյունավետ երկխոսություն է»:

Դեսպան Սվիտալսկին նաև Հայաստանում նոր ներդրումների հեռանկարի մասին խոսեց, նշելով, որ իրենց կարծիքով Հայաստանի ապագան կրթության ոլորտի զարգացման մեջ է, ուստի հենց այդ ոլորտում ներդրումներ կանեն: «Մենք, որպես Եվրամիություն, խորհրդակցեցինք և որոշեցինք Հայաստանի կառավարության հետ համագործակցության շրջանակում մեծ ներդրումներ կատարել կրթության ոլորտում: Չեմ կարող հիմա կոնկրետ ծրագրեր նշել, բայց կարող եմ ասել, որ արագ կգործենք, և շատ շուտով այդ ամենը հրապարակային կդարձնենք: Մենք երկու բազմամիլիոնանոց ծրագիր ունենք, որ ուզում ենք իրագործել Հայաստանում: Եվ սա միայն սկիզբն է»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը: